Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.12.2025 | 22:00
Ո՜վ անհասանելի Բարձունք,
Բոլոր հավատացյալների ապավեն,
Հիշի՛ր նրանց, ովքեր այսօր արթնացան հույսի սպասումով, ովքեր լուռ կրում են իրենց խաչը։
Լցրու նրանց օրը Քո անտեսանելի ներկայությամբ և բժշկությամբ։
Ողորմի՛ր նրանց, Տե՛ր,
ովքեր դժվարությունների մեջ են, որպեսզի իրենց նեղությունները դառնան աստվածային զորության աղբյուր,
որ նրանք գտնեն մխիթարություն Քո անսահման սիրո մեջ ու նրանց հոգիները խաղաղվեն սրտի ներքին լույսով։
Անավարտ և անսուտ սիրով միշտ փառաբանում եմ Քեզ, Տեր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3858

Մեկնաբանություններ